Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Նուշը և՛ խոլեսթերինը կիջեցնի, և՛ լիբիդոն կբարձրացնի

Նուշը և՛ խոլեսթերինը կիջեցնի, և՛ լիբիդոն կբարձրացնի

Ամերիկյան հետազոտողները կարծում են, որ, օրաբաժնի մեջ նուշ ավելացնելով, կարելի է իջեցնել խոլեթտերինի մակարդակը, գրում է  lady.siteua.org- ը:


Փորձարկմանը մասնակցել են 123 մարդ, ովքեր տառապում էին ավելորդ քաշից: Շուրջ 18 ամիս  առաջին խումբը պահպանում էր սննդակարգ, որը ներառում էր նուշ, մյուս խմբի օրաբաժինը ընկույզներ չէր պարունակում: Երբ հետազոտությունն ավարտվեց, նուշ օգտագործող մասնակիցների խոլեսթերինի ցուցանիշներն ավելի ցածր էին, քան վերահսկվող խմբինը:


Փորձագետները հիշեցնում են, որ նուշը հարուստ է հակաօքսիդանտներով՝ նյութերով, որոնք օրգանիզմից դուրս են հանում ազատ ռադիկալները, թույլ չեն տալիս բջիջների քայքայումը և օրգանիզմին ծերացումը: Հատկապես շատ հակաօքսիդանտ-ֆլավանոիդներ կան նուշի կեղևի մեջ: Մասնագետների կարծիքով կնոջ մեջ կիրք արթնացնելու համար բավական է փոքր ինչ փոփոխել նրա ճաշացուցակը, այն է՝ ներառել նրա մեջ աֆրոդիզիակ-մթերք:


Գիտնականները փորձ են կատարել և արդյունքում հաստատել, որ կանացի լիբիդոն բարձրացնելու համար տիկնանց խորհուրդ է տրվում առաջին հերթին օրական սննդակարգի մեջ ներառել նուշ: Լիբիդոն բարձրացնող մթերքների երկրորդ տեղում է աճեցրած ցորենը: Այն պարունակում է ամինաթթուներ, որն անոթները դարձնում է էլաստիկ և արագացնում է արյան հոսքը օրգաններ:


Մասնագետներն ավելացրել են, որ դդմի կորիզներով  կարգավորում են արյան մեջ  աֆրոդիզիակների մակարդակը, որից կախված է սեքսուալ ցանկությունը:


Փորձագետները երկու սեռերի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս սննդի մեջ օգտագործել սոյայի լոբիներ, քանի որ դրանք  ապահովում են կանացի սեռական օրգանների քսանյութի արտադրման գաղտնիքը, իսկ տղամարդկանց կանխարգելում է շագանակագեղձի բորբոքումը:


Հետազոտողները կարծում են, որ կարելի է երբեմն բարելավվել սեռական կյանքի որակը ՝ ընդամենը ամենօրյա սննդակարգի մեջ ավելացնելով նոր բաղադրամասեր:

Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lurerarm.blogspot.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ